Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ԲՀԿ-ն իր համակիրների անձնագրերի տվյալներ է հավաքում

ԲՀԿ-ն իր համակիրների անձնագրերի տվյալներ է հավաքում
14.09.2018 | 13:30

«Ժամանակը» գրում է. «Երևանի Կենտրոնում Սարյան փողոցի վրա՝ գլխավոր փոստի մոտ գտնվող ԲՀԿ գրասենյակը աշխատանքի է վերցրել խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի համար «աշխատածներին» ու այժմ գումարը աշխատողներին տալով՝ «ԲՀԿ համակիրների» անձնագրի տվյալներ է հավաքում բնակչությունից:

ԲՀԿ շտաբի աշխատողի աշխատավարձը պայմանավորված է այն հանգամանքով, թե նա ում կարող է համոզելով ԲՀԿ համակիր դարձնել: Բայց թե ինչի համար է անձնագրի տվյալների հավաքագրումը, անհայտ է»:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ